
Հիմալայներում հայտնաբերվել են 16 տարի առաջ անհետացած ամերիկացի ալպինիստների մարմինները

Ամերիկացի երկու ալպինիստների՝ Ալեքս Լովեի և Դևիդ Բրիջեսի մարմինները հայտնաբերվել են Հիմալայներում՝ սառցալեռան մեջ: Նրանց մահից անցել է 16 տարի:
1999թ. հոկտեմբերին Լովեն և օպերատոր Բրիջեսը, ով նկարահանում էր մարզիկի վերելքը 8000 մետր բարձրություն ունեցող Շիշաբանգմա գագաթ, զոհվել էին ձնահյուսքի հետևանքով:
Նրանց մարմիններն անցած շաբաթ հայտնաբերել էր երկու ալպինիստ: Համաձայն Լովեի հիմնադրամի կայքում հրապարակված հաղորդագրության՝ ալպինիստները, որոնք հայտնաբերել էին մարմինները, զանգահարել են Ալեքս Լովեի այրուն և հայտնել, որ ենթադրաբար, հայտնաբերել են 16 տարի առաջ անհետացած մարզիկներին:
40-ամյա Լովեն համարվում էր իր սերնդի լավագույն ալպինիստներից մեկը: Նա հայտնի էր նրանով, որ փրկում էր մյուս մարզիկներին: Նա ու 29-ամյա Բրիջեսը մտերիմ ընկերներ էին ու հաճախ էին միասին լեռները մագլցում:
Շիշաբանգման համարվում է աշխարհում բարձրությամբ 14-րդ լեռը: