Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ առաջարկը լավն է
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 247.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին» (2:0), «Ռեալը»` «Ռեալ Սոսիեդադին» (1:0), իսկ «Ատլետիկոն» հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (1:0):
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը մահացել է՝ փորձելով սելֆի անել 20-րդ հարկի պատշգամբում
«Որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ ես կատեգորիկ դեմ եմ անգամ մեկ թիզ տարածք վերադարձնելուն»
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Արաբկիրի 51-րդ փողոցի ջրամատակարարումը:
Adonia զբոսանավը՝ 700 ուղևորով, Մայամիից նավարկության էր մեկնել երեկ՝ ժ. 16.00-ին
Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությանը
Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Կարպիին» (2:0), իսկ «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Ֆրոզինոնեի» հետ (3:3):
Ներքին հոռաթաղցի, մասնագիտությամբ ուսուցչուհի Վարդիթեր Խաչատրյանն ասում է, որ ադրբեջանցիների համար արդեն սովորական երեւույթ է գիշերային ժամերին խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, եւ արդեն ո՞րերորդ գիշերն է՝ նրանք անց են կացնում նկուղում։
«Այդ նշված 49 տոկոսը միայն առանց պայմանագրի աշխատողների թիվը չէ, այլ, ասենք, աշխատողների, որոնց աշխատավարձի մի մասն է ձևակերպված, կամ այն անձանց, ովքեր գյուղատնտեսության մեջ զբաղված են, բայց նրանք այս կամ այն կերպ ձևակերպված չեն: Կան անձինք, որոնք զբաղված են ոչ ֆորմալ ոլորտում, վարձու աշխատող են կամ փոքր ձեռնարկատիրությամբ են զբաղվում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Saudi Binladin Group ընկերությունը, որը հիմնվել էր Ուսամա բեն Լադենի հոր կողմից, կրճատել է 50 հազար օտարերկրացի աշխատակիցների, գրում է The Times-ը:
Գերմանիայում իշխանությունների հսկողության տակ է գտնվում շուրջ 90 մզկիթ: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Շատ ներողություն, հնարավոր չէ՞ մեզ մոտ այդ զուգարանի թուղթն արտադրել, կամ հնարավոր չէ՞ այն մակարդակի ստանալ գյուղատնտեսական ապրանքներ, որ նախ՝ մեր արտագաղթը կանգնի, և երկրորդն էլ՝ աշխատատեղեր ստեղծեն: Երբ հիմա՝ այս քառօրյա պատերազմի ֆոնի վրա, ասում են, որ պետք է այս ամբողջը վերափոխվի, վերանայվի, պետք է լինի վերածնունդի նման մի բան, նման բաները նկատի ունեն, որ պետք է լինեն և՛ ռազմական հարցերում, և՛ դիվանագիտական խնդիրներում, և, ինչո՞ւ չէ, նաև առևտրի և արդյունաբերության մեջ»:
«Աշտարակ-Կաթ»-ը 3 անգամ նվազեցրել է հարկերը՝ 262.67 մլն դրամից հասցնելով 90.35 մլն-ի
Բաղդադի հարավում՝ Սայդիա շրջանում, տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16 մարդու, ևս 43 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ (1:1), իսկ «Լիվերպուլը» պարտվեց «Սուոնսիին» (1:3):
Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:
Չնայած տարածաշրջանում առկա տարաձայնություններին, Իրանը դրական է տրամադրված, որքանով դա հնարավոր է, հարթելու Թուրքիայի հետ վիճելի հարցերը: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեին Ջաբեր Անսարին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:
Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»:
Հալաբյան փողոցը լրատվական թեժ կետի վերածած կեսգիշերային պայթյունի պատճառներն ու հետևանքները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել ապրիլի 29-ին:
«Հայաստանը ողջունում է հակամարտության կագավորման վերաբերյալ համանախագահողների 5 հայտարարությունները` ասելով, որ պատրաստ է գնալ կարգավորման դրանց հիման վրա, դժբախտաբար նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին, որը մերժում է այդ հայտարարությունները: Նրանք ոչ միայն չեն վկայակոչում դրանք, այլև մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում ու հակամարտության լուծումը տեսնում ռազմական ճանապարհով»,- ասաց ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի մերձակա ադրբեջանական բնակավայրեր այցի ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ ստիպելով վերջինիս խաղաղություն պահպանել, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը:
2015թ. մարտին Ճապոնիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, հայտնում է The Japan News-ը:
Պաշտոնական Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` արդեն ավանդական դարձած քաղաքականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ պարգևատրել է ՀՀ ՊՆ զինծառայող, եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետերի և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր: