Բաժիններ՝

ԿՀՎ-ն Twitter-ում ներկայացրել Է Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն Ուսամա բեն Լադենի ոչնչացման հինգերորդ տարելիցը նշել է գործողության մանրամասն նկարագրման հրապարակմամբ՝ վերականգնելով իրադարձությունների ընթացքը, «ասես դա տեղի է ունենում այսօր»:

Գերատեսչությունը Twitter-ի իր միկրոբլոգում զետեղել է ութ ժամ տեւողությամբ գործողության՝ րոպեներով տրվող ամփոփագրերը: Իրադարձությունների վերականգնված ընթացքի համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներն Աբոթաբադ (Պակիստան) են ժամանել գործողությունն սկսելու վերաբերյալ հրամանատարության կարգադրությունից 2 ժամ անց, որին, դատելով ըստ հրապարակված լուսանկարների՝ հետեւել է ԱՄՆ-ի ամբողջ ղեկավարությունը: 2 ժամ 14 րոպե անց Ուսամա բեն Լադենը հայտնաբերվել եւ սպանվել է:

2011 թվականի մայիսի լույս 2-ի գիշերն «Ալ Քաիդայի» պարագլուխ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանման կողմից ոչնչացվել է Պակիստանի Աբոթաբադ քաղաքի ծայրամասում: Նրա մարմինը խիստ գաղտնիության պայմաններում ծովն է նետվել ամերիկյան ռազմանավից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս