TANAP-ի շինարարության հարցում ֆինանսական խնդիրներ չկան. SOCAR
«Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումն իրականացվում է գրաֆիկի համաձայն՝ չնայած համաշխարհային շուկայում նավթի ցածր գներին: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիևը:
«Համաշխարհային բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը մոտ ժամանակներս պլանավորում են 2.13 միլիարդ դոլարի վարկ հատկացնել BOTAŞ ընկերությանը, որին է պատկանում TANAP-ի բաժնետոմսերի 30 տոկոսը: BOTAŞ-ն այդ միջոցներն ուղղելու է TANAP-ի 780 կիլոմետրանոց հատվածի կառուցմանը»,- հայտնել է ադրբեջանցի պաշտոնյան: