Բաժիններ՝

Էստոնիայում 6 հազար զինծառայողի մասնակցությամբ մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Այսօր Էստոնիայում մեկնարկող ՆԱՏՕ-ի խոշորագույն НАТО Spring storm զորավարժություններին կմասնակցի 6 հազար զինծառայող: Ինչպես հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, մանևրները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:

Նրա տվյալով՝ զորավարժություններին մասնակցելու է զինվորական կոնտինգենտ «դաշինքի 10 անդամից», այդ թվում՝ Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Գերմանիայից:

Spring storm զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում: Զորքերի տեղաշարժը կսկսվի Տապա քաղաքից ու կավարտվի Ռիդալի օդանավակայանում:

Ինչ վերաբերում է ավիացիային, ապա հայտնի է, որ զորավարժություններին կներգրավվեն «Սու-22» կործանիչ-ռմբակոծիչներ Լեհաստանից, իսկ ԱՄՆ-ը կտրամադրի F-15 կործանիչներ, CH-47 Chinook ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս