Բաժիններ՝

Ֆրանսիացի լրագրողը ներթափանցել է ԴԱԻՇ-ի շարքերը՝ նրանց մասին ֆիլմ նկարահանելու համար

Ֆրանսիացի լրագրողը 3 ամսով ներթափանցել է ապագա ջիհադիստների արմատական բջիջը և թաքնված տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են վերջիններս ահաբեկչություն ծրագրել Փարիզում ԴԱԻՇ-ի անունից։

Լրագրողն օգտվել է Սաիդ Ռամզի անունից, նա հետաքննություն է անցկացրել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմի այն մասին, թե ովքեր են երիտասարդ ջիհադիստները: Ֆիլմը նախատեսվում է այսօր ցուցադրել Փարիզում:
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլխում»,- ասել է լրագրողը AFP-ի հետ զրույցում:

«Գլխավոր դասերից մեկը եղավ այն, որ նրանց գործողություններում երբեք չեն դիտվել իսլամականության նշաններ։ Չի եղել աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկություն։ Միայն մոլորված, շփոթված, ինքնասպանության հակում ունեցող, հեշտորեն մանիպուլյացիաների ենթարկվող երիտասարդներ»,- նշել է Ռամզին։

Ռազմին հայտնել է, որ արմատականների հետ հեշտ է եղել շփում հաստատելը սոցցանցերի միջոցով: Դրանից հետո տղամարդը մշտապես գտնվել է նրանց ճամբարում: Նամակում եղել է պլան, թե ինչպես իրականացվի հարձակումը, որի թիրախը եղել է գիշերային ակումբը:

Մինչ պլանը կյանքի կկոչվեր, խումբը կալանավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրանց մտահղացումը չեզոքացվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս