Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 956 մլն դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 429 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 527 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 185 261 817 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.7170 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.9470 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Տեսանյութեր

Լրահոս