Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» հետ (1:1), իսկ «Բորուսիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին» (5:1):
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ճապոնական հեռուստաշոուի, որտեղ նա պետք է գնդակ խփեր ռոբոտի կողմից պաշտպանվող դարպասը: Այս մասին հայտնել է 101 Great Goals-ը:
Աղվան Վարդանյան (ներկայացուցիչ), Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան:
Տեսահոլովակի ամենասկզբում Օբաման խորհուրդ է հարցնում փոխնախագահ Ջո Բայդենից, ինչից հետո ապարդյուն փորձում է որպես մարզիչ տեղավորվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Վաշինգտոն Ուիզարդս» ակումբում: Հարցին, թե նա ունի արդյոք մասնագիտությամբ աշխատանքի փորձ, Օբաման պատասխանում է. «Ես մի քանի անգամ մարզել եմ իմ դստեր թիմը»:
Խոշտանգված մանկություն:
Հայկ Ներսեսյան․ այս փոքրիկի ճակատագիրը ծննդյան օրվանից կյանքից առավել հրաշք է հիշեցնում։ Երբ նա լույս աշխարհ եկավ ընդամենը 5 ամսականում՝ ծնարանում բժիշկներն ասացին մորը, որ պտուղը թերզարգացած է և չի ապրելու։ Պատկերացրեք՝ որքան էր նրանց զարմանքը, երբ սեղանին գցված այդ պտւղը հանկարծակի սկսում է լացել։
«Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»:
Գերագույն ժողովը անհետաձգելի առաջնահերթություն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:
Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ Գորոյանի հետ նույն էկիպաժում հանդես են եկել գերմանացիներ Ռուդլ Սփելխն ու Ռոլանդ Վաշկովը:
Մայիսի 2-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «ԷդՌադ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Լուսանկարներն արված են որոշակի դիտակետից, և, երբ նայում ես դրանց ֆիքսված որևէ դիտակետից՝ հնարավորություն ես ունենում ընկղմվելու նկարի մեջ: Բավական է տեղափոխել դիտակետը, և դուք ականատես կլինեք պայթող, բեկորների վերածվող՝ լիովին այլ պատկեր ունեցող տեսարանի»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կսկսի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Այս մասին նշվում է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- նշեց Բաբայանը: Նա նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:
Մայիսի 3-7-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
«Առաջին անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նաև իմացանք, որ կառավարությունն ունի իր սեփական նախաձեռնությունը, խոստում եղավ, որ նաև մեր կողմից ներգրավվածություն կլինի այդ քննարկումներին»,- նշեց Թ. Պողոսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցության ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը:
Ադրբեջանական Contact.az կայքը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին՝ ժ. 07:30-ի սահմաններում Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել:
Համացանցում տեղեկություն է շրջանառվում՝ համաձան որի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից ուսանողուհի է հեռացվել: Այս առիթով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ուսանողուհու մայրը Մարգարիտ Դավթյանը եղել է համալսարանում, որին մանրամասն բացատրվել է իրավիճակը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը:
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար «ոչ վտանգավոր բռնություն է գործադրել» իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Թեհրանն ու Սեուլը մտադիր են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները՝ այն հասցնելով մինչև 18 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում Հյուսիսային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է իրանական IRINN TV հեռուստատեսությունը:
Մայիսի 24-25-ը Թբիլիսիում տեղի կունենա ամենամյա համաժողով՝ նվիրված Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերին, տեղեկացնում է TASS-ը:
Անօրինական ներգաղթյալների վրանային ճամբարը, որը առաջացել էր մի քանի շաբաթ առաջ Փարիզի հյուսիսում, տարհանվել է ֆրանսիական ոստիկանության կողմից:
Մայիսի 1-ին, 65 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը:
Այս պահին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի, որոնք նվաճել են 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսով է հանդես գալիս։