Բաժիններ՝

Հայ 7 շախմատիստ կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը, որը կսկսվի Կոսովոյում մայիսի 11-ին, Հայաստանի պատվիրակությունը բաղկացած կլինի 7 առաջատար գրոսմայստերներից:

Կոսովո մեկնող շախմատիստներն են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը բաղկացած կլինի 11 տուրերից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 120 000 եվրո: Բացի այդ, Եվրոպայի անհատական առաջնությանը յուրատեսական ընտրական միջոցառում է աշխարհի առաջնությունից առաջ:

Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն իրական հնարավորություն ունեն պայքարելու բարձր տեղերի համար: Առաջնությունը եզրափակվելու է մայիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս