«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում իրարանցում ու ծեծկռտուք է գրանցվել: Այս ամենի հեղինակը կլինիկայի նախկին փորձաքննվողներից մեկն է եղել իր2 ընկերների հետ, իսկ ծեծի արդյունքում տուժել են կլինիկայի 5-րդ բաժանմունքի վարիչը, բուժքույրը և հիվանդապահը: Թե ի՞նչն է պատճառ հանդիսացել ծեծկռտուքի, կպարզվի քննությամբ:
Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գյումրի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ հիմնականում իրենց են դիմում ձեռքերի, ոտքերի փակ բեկորային կոտրվածքներ ստացած քաղաքացիներ: Տուժածները 50-ից 80 տարեկան քաղաքացիներն են:
«Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ -30 աստիճան ցուրտ է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի: Եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ -30 աստիճան լինի, ապա և՛ ծառերի, և՛ չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք»:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկի կոչման համար ներկայացրել է 19 անուն:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։
Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք ավելի վաղ բարդ բանավեճերի տեղիք էին տվել, հայտնում է RIA Novosti-ն։
Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Հայաստանում, ըստ նրա, գրանցված է մոտ 4500 դեղ, կոպիտ հաշվարկով՝ մոտ 50 տոկոսը դուրս է գրվում դեղատոմսով։ Նախարարի տեղակալը նշեց նաև, որ «Դեղերի մասին» օրենքը չի պարունակում գոնե մի կետ, որը կարող է հանգեցնել դեղերի գների բարձրացման։
Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 39 մլն դրամ։ Այս տարի բյուջեն կրճատվել է մոտավորապես 20 մլն դրամով։
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։
Իսպանական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը համագործակցության երկարաձգման վերաբերյալ պայմանավորվել է ակումբի հետ:
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։
Համացանցում հրապարակել են պանորամային տեսանյութ, որը նկարահանվել է Քրիստոսի ծննդյան բազիլիկայում՝ Բեթղեհեմի եկեղեցում, որը, ըստ լեգենդի, կառուցվել է Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրում: Հոլովակը զետեղված է YouTube-ի Caters Clips ալիքում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնստի աշխատանքը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Մինչև հիմա ընդունելի տարբերակ էի համարում միայն իրենց անվտանգության երաշխիքներ ապահովելու հարցերը գաղտնի պահելը, բայց դրանից հետո ես չեմ կարողանում հասկանալ: Եթե շատ երկրներ, որոնք ունեն ավելի մեծ մարտահրավերներ, կարողանում են իրենց այդ տեղեկությունները բաց պահել, ի՞նչն է եղել մեր խնդիրը»:
Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:
«Սերտիֆիկատը փաստաթուղթ է, որը վկայում է, որ խաղալիքների տվյալ խմբաքանակն անցել է համապատասխան լաբորատոր փորձաքննություն, որի հիման վրա տրվել է սերտիֆիկատ: Հայերեն մակնշումն էլ նրա համար է, որպեսզի գնորդը հստակ տեսնի՝ որ կազմակերպությունն է ներմուծել, որ տարիքային խմբի համար, ում է հակացուցված այդ խաղալիքը, և այլն: Հիմա կամ բացակայում են այդ մակնշումները, կամ սխալ են, օրինակ՝ նապաստակի վրա գրված է՝ արջուկ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:
Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Բյուրեղիկ Ս.-ն, 1987 թ. ծնված Զարինե Ղ.-ն, 2009 թ. ծնված Ալեն Ղ.-ն և 1995 թ. ծնված Արմինե Ղ.-ն:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է 2017թ. պետբյուջեի նախագիծը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Պանրագործների միության նախագահը նկատեց՝ երբ վերանան Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, մենք նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու: «Մյուս երկրներ այնքան քիչ է արտահանվում, որ կարող ենք ասել՝ մենք միայն արտահանում ենք Ռուսաստան»: