Բաժիններ՝

Համացանցում զետեղված տեսաէքսկուրիան պատմում է Քրիստոսի ծննդավայրի մասին

Համացանցում հրապարակել են պանորամային տեսանյութ, որը նկարահանվել է Քրիստոսի ծննդյան բազիլիկայում՝ Բեթղեհեմի եկեղեցում, որը, ըստ լեգենդի, կառուցվել է Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրում: Հոլովակը զետեղված է YouTube-ի Caters Clips ալիքում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դիտողների համար տեսաԷքսկուրսիան անցկացնում է Դենի Հերմանը: Տեսագրությունը աստվածաշնչյան պատմությունների էկրանավորված հոլովակների շարքի բաղկացուցիչ մասն է, որոնք ստեղծել է ռեժիսոր Փերի Թեոն:

«Սա Սուրբ հողի ամենասրբազան վայրերից մեկն է»,- ասել է Հերմանը: Թեոն, իր հերթին, նշում է, որ հոլովակը կարեւոր կլինի ոչ միայն քրիստոնյաների, այլեւ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրվում են պատմությամբ, ճարտարապետությամբ կամ աշխարհագրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս