Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1937 թ. ծնված Ժորա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Ցանկացած ֆուտբոլիստ կարող է գալ «Ռեալ», բայց նա երբեք չի հասնի այն ամենին, ինչին հասել է Ռոնալդուն: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:
Իրանի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերի` Թեհրանի «Էսթեղլալ»-ի ու Մաշհադի «Փադիդե»-ի միջև կայացած մրցավեճում նվազագույն հաշվով առավելության են հասել թեհրանցիները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելու հարց չի քննարկել:
Ֆրանսիան պահանջել է Հալեպում առկա իրավիճակի հետ կապված անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից:
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաև` անհատների հետ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը ընդգրկում է տարբեր հասցեներում գտնվող շենքեր, գոլֆի համար նախատեսված համալիրներ, երկնաքերեր: Դրանցից շատերը գնված են հիփոթեքային վարկերով, որոնցից երեքը մտահոգության տեղիք են տալիս փորձագետների շրջանակում՝ կապված այն բանկի հետ, որը տնօրինում է վարկերը: Դա գերմանական Deutsche Bank-ն է:
Կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն՝ ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Հառիճը Շիրակի մարզի հայտնի պատմամշակութային ժառանգություն ունեցող, բայց միեւնույն ժամանակ սոցիալապես ծանր պայմաններով աչքի ընկնող համայնքներից է:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը:
Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սան Սաթենիկ Սահակյանը վերջերս ոսկե եւ արծաթե մեդալներով է վերադարձել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից:
Այսօր համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին երկու օր առաջ նախաինսուլտային վիճակով աշխատավայրից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստը:
«Ընտրությունների ժամանակ վերանում են նաև «իշխանություն», «ընդդիմություն» հասկացությունները, որովհետև իշխանություն ես, եթե պառլամենտում մեծամասնություն ես, բայց ընտրության օրը պառլամենտը, կարելի է ասել, այլևս չի գործում»։
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) կողմից չապահովված կորպորատիվ վարկերի վերաբերյալ վարկանիշը գնահատել է BB, այսինքն` բացասական:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետ է կանչել մի շարք երկրներում առաքելություն իրականացնող Ադրբեջանի դեսպաններին:
2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59 մլն 707 հազար դոլարի, 9 մլն 209 հազար եվրոյի և 1 մլրդ 495 մլն 178 հազար ռուբլու շրջանառություն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, երկու անձի առաջադրվել է մեղադրանք:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Կասկածանքները հաստատվեցին. թմրանյութ հայտնաբերվեց:
«Չնայած հայտարարություններին, որ կողմերը նույն նպատակն են հետապնդում, ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում նույն նպատակը չեն հետապնդում, ինչ ՌԴ իշխանությունները, ինչը ցույց տվեցին օրերս տեղի ունեցած իրադարձությունները Հալեպ քաղաքում»։
Եղանակային ցածր ջերմաստիճանի պայմաններում հեշտ է մրսելն ու վարակվելը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքն օրգանիզմին հնարավորություն է տալիս պայքարել վարակների դեմ։ Այն կարող է դառնալ պրոֆիլակտիկ միջոց. կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան բուժելը։ Բնական բաղադրիչներից բաղկացած համադրությունը կօգնի ամրացնել իմունիտետը։ Միևնույն ժամանակ պատրաստելը հեշտ է և պարզ։
«Խնդրում եմ պարզաբանել, թե 05.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված Ձեր հանձնարարականի արդյունքում շարքից դուրս եկած որ տրանսպորտային միջոցները պետք է փոխարինվեին «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներով, ինչու 12.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության ժամանակ չզեկուցվեց այդ մասին և ինչու են այդ 95 ավտոբուսները ռեզերվում մնացել, եթե քաղաքի տրանսպորտը կարիք ունի հենց ավտոբուսների»:
«Պարզաբանել այս հարցը` նշանակում է` ռուսների խաղի մեջ մտնել, այնինչ ՀՀ իշխանությունները սովորաբար անիմաստ հարցերի առնչությամբ պարզաբանումներ չեն տալիս։ Սա ճիշտ քաղաքականություն է»,- նշեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետը։
«Եթե ցանկանում եք SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել Ձեր վերաբերյալ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով Ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում»։
«Բավարիան»՝ ի դեմս Մարկո Վերատիի, տեսնում է Խաբի Ալոնսոյին փոխարինողին, ով դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է 2017թ. ամռանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ 2017 թվականին ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության վրա կազդեն թեժ կետերը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը եւ Ռուսաստանի եւ դաշնակիցների հետ Արեւմուտքի փաստական դիմակայութունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: