Բաժիններ՝

Պաշտոնական. Լուիս Սուարեսը մինչև 2021թ. կմնա «Բարսելոնայում»

Իսպանական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը համագործակցության երկարաձգման վերաբերյալ պայմանավորվել է ակումբի հետ:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը կապտանռնագույններին է միացել 2014թ. ամռանը, որի հետ նվաճել է արդեն 8 տիտղոս:

Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, «Բարսելոնան» պայմանավորվել է Սուարեսի հետ աշխատանքային համաձայնագիրը մինչև 2021թ. հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:

Նշվում է, որ ըստ նոր պայմանագրի պայմանների, որը պաշտոնապես կստորագրվի այսօր, ուրուգվայցու հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:

Կարդացեք նաև

Ընթացիկ մրցաշրջանում 2016թ.-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիրը Լուիս Էնրիկեի թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս