«ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ բանկոմատի մոտ տեղադրված է եղել գազի 3 կգ-անոց և ածխաթթվածնային բալոններով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որի միջոցով ցանկացել էին պայթեցնել բանկոմատը:
Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը վնասազերծել է պայթուցիկ սարքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: