Արդյո՞ք այդքան կարևոր է՝ ինչպես է կոչվում այս կամ այն նախարարությունը
ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակը` Լուսինե Մարգարյանը, պարզաբանում է` այսօր ԶԼՄ-ներում շահարկումների տեղիք տված «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարության վերաբերյալ:
Տեսանկարահանող սարքեր հանրապետության ճանապարհներին: Նաև՝ կեղծ արագաչափեր:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:
«Հայաստանի խնդիրները և որդեգրած ուղին դեռ լիովին ընկալված չէ Եվրոպական միությունում, փորձում են հասկանալ Հայաստանի խնդիրներն ու ցանկությունները»։
Հարցին, թե այս փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ այս հարցում Ադրբեջանի նախագահը կաշկանդված չէ։ «Ասել, որ այս փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, սխալ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահն այս հարցում միանձնյա քաղաքականություն է վարում, տեսանք նաև այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսին, որը բավականին անսպասելի ու վտանգավոր զարգացում էր»։
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հունգարիայի խորհրդարանում ելույթով հանդես է եկել հունգարահայ համայնքի խոսնակ Տոմաշ Տուրդյանը:
Ազգային Ժողովն արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով վերանայվելու են տնտեսվարող սուբյեկտների հարկային դրույքաչափերը կախված տնտեսվարողի տարածքի քառակուսի մետրից:
Կանադայի Մարքհեմ քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բացվել է «Հույսի անտառ»:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հերիկում այսօր 12 տնտեսություն կա: Գյուղն այսօր լիահույս է ապագայի հանդեպ: Ծնողը տեսնելով իր երեխայի համար կառուցված դպրոցը, այլեւս չի մտածում նրան որեւէ տեղ տեղափոխելու մասին: Երեխան էլ այսօր մեծ ուրախությամբ է գնում մաքուր ու բարեկարգ, դեռեւս նախորդ տարի միայն երազանք թվացող դպրոց:
Օրերս առիթ եղավ լինելու Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, ու գիշերելու հնարավորություն ունեցա հենց այն սենյակում, որտեղ ապրել ու ստեղծագործել է հայ արձակագիր Լևոն Խեչոյանը։ Սենյակ 302. պարզ, հասարակ մի սենյակ, որտեղ իր լավագույն ստեղծագործություններն է գրել հայտնի արձակագիրը։ Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին խնդրեցի պատմել Լևոն Խեչոյանի և մյուս գրողների՝ այնտեղ անցկացրած օրերի, նրանց […]
Վրաստանի ակումբային առաջնությունում կայացել են առաջին չորս տուրերի հանդիպումները:
Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների և մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։
Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայանում են առաջին տուրի հանդիպումները, որում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը:
Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են տվյալներ տրամադրել UBS շվեյցարական բանկում հաշիվների մոտավորապես 45 հազար ֆրանսիացի տերերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Պաղիզիեն» թերթը:
Ադրբեջանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:
Այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտարարել էր, թե երկարատև խաղաղության դեպքում «մի թիզ՝ այս կողմ, մի թիզ՝ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Սխալ ապրելակերպը խոլեստերինի բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն է։ Սննդակարգում պարզ փոփոխությունները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը։ Դա կարող եք անել՝ սննդակարգում ավելացնելով նեխուր և գրեյպֆրուտ։
Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին:
2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյանի, շարունակվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Խոզերի աֆրիկյան ժանտախտը խոզերի սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն օդակաթիլային եղանակով, ինչպես նաև տզերի խայթոցով տարածվող վիրուս է: Հիվանդության սուր դրսևորման դեպքում խոզերը սատկում են 7-10 օրվա ընթացքում: Հայաստանում այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 2007թ.: Համաճարակային բռնկումների արդյունքում խոզերի ընդհանուր գլխաքանակը միայն 2007/2008թթ. ժամանակահատվածում նվազել է ավելի քան 40%-ով՝ հասցնելով տնտեսական մեծ վնասներ Հայաստանի գյուղատնտեսությանը:
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևում է 117 դիտորդ 18 միջազգային կազմակերպություններից։ Նրանք ներկայացնում են 33 երկիր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ վարչապետ Կարեն Կարապետյանին Մշակույթի նախարար նշանակել Գագիկ Գինոսյանին: Պատրաստ եմ անձամբ խնդրել, եթե հարկ լինի, աղաչել պարոն Գինոսյանին, առաջարկի դեպքում, ստանձնել այդ աշխատանքը»:
«ՊՍԺ»-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ՊՊԾ գնդի հետ կապված ձերբակալված անձանց այդ օրերին այցելել է դատապարտյալների հիվանդանոցում: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, բողոքել էր, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա:
«Իսկապես հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որը դուք հիմա մեզ փորձում եք ներկայացնել, եթե կառավարության ծրագիր կա, կան ընդհանուր պատկերացումներ, ինչի՞ ենք մենք ամեն ինչ ձգձգում և ամեն ինչ արագ չենք անում, հենց այս նախաձեռնությա՞նն էինք սպասում»,- հարցրեց Թ. Պողոսյանը՝ նաև հետաքրքրվելով, թե արդյոք նախարարը ծանո՞թ է Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների կառուցվածքների սահմանման մասին։
168.am-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի վերջերս՝ հունիսի 6-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գևորգյանը: