«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Յայա Տուրեին և Բաստիան Շվայնշտայգերին
Ինչպես հաստատում է Daily Star-ը, «ՊՍԺ»-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի նկատմամբ:
Փարիզեցիները հույս ունեն ձեռք բերել նշված ֆուտբոլիստներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ առաջարկելով յուրաքանչյուրի համար 1.5-ական միլիոն ֆունտ ստեռլինգ:
32-ամյա գերմանացին հեռացվել է «Կարմիր սատանաների» կազմից Ժոզե Մոուրինիոյի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո, և ոչ մի անգամ չի հայտնվել դաշտում: 33-ամյա Տուրեն կոնֆլիկտի մեջ է «քաղաքաբնակների» նոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ՝ իր գործակալ Դմիտրի Սելյուկի մամուլում թույլ տված արտահայտությունների պատճառով: Իվուարցին ելույթ է ունեցել միայն Չեմպիոնների լիգայի մեկ հակամարտությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը