Ադրբեջանում հանրաքվեի ընթացքին հետևում է 18 միջազգային կազմակերպություն
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևում է 117 դիտորդ 18 միջազգային կազմակերպություններից։ Նրանք ներկայացնում են 33 երկիր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը։
Վերջինս հայտարարել է, թե նրանց թվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեան, խորհրդարանականների պատվիրակություններ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Ավստրալիայից։
Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անցկացվում է նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք: