Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» է բացվել
Կանադայի Մարքհեմ քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բացվել է «Հույսի անտառ»: Ինչպես հաղորդում է Armenian Weekly-ն, բացման արարողությանը ներկա շուրջ 600 հյուրերի թվում էին Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սկարպիտին, Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի խորհրդարանի պատգամավորներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Նշելով, որ սփյուռքի հայ համայնքները հիմնականում ձևավորվել են Հայոց ցեղասպանության հետևանքով` քաղաքապետ Սկարպիտին շեշտել է, որ այդ համայնքներն իրենց մեջ գտել են կամք զարգացնելու համայնքային կյանքը:
«Հույսի անտառում» տնկվել են տարբեր տեսակի 100 ծառեր: Անտառը նախագծել է հայազգի լանդշաֆտային դիզայներ Հայկ Սեֆերյանը: