Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ
Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայանում են առաջին տուրի հանդիպումները, որում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայում Արոնյանը չկարողացավ ստանալ սկզբնախաղային առավելության և խաղի 36-րդ քայլին կողմերը կնքեցին հաշտություն:
Տուրի մյուս բոլոր 4 հանդիպումները նյութի հրապարակման պահին դեռ շարունակվում էին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում միմյանց դեմ մրցում են հետևյալ զույգերը`
Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ
Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի
Լևոն Արոնյան – Բորիս Գելֆանդ
Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ
Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի