«Ես չեմ գնում հիվանդանոց` նկարվելու ինչ-որ մեկի ֆոնին». Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ՊՊԾ գնդի հետ կապված ձերբակալված անձանց այդ օրերին այցելել է դատապարտյալների հիվանդանոցում: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, բողոքել էր, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա:
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ հանձնարարականներ է տվել, տեսել է՝ ինչ վիճակ է այնտեղ: Նա հորդորեց վստահել պաշտոնական հաղորդագրություններին: «Գույների խտացմամբ, կամ հաճախ ապատեղեկատվություն տարածելով` հաջողության չենք հասնի»,- ասաց Ա.Հովհաննիսյանը` ավելացնելով, որ չի գնում հիվանդանոց՝ նկարվելու ինչ-որ մեկի ֆոնին և այդ մասին տեղեկատվություն տարածելու համար, քանի որ քրեակատարողական հիմնարկ այցելելն առանձնահատուկ գործընթաց է:
Մանրամասները` տեսանյութում: