Բաժիններ՝

Լևոն Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին:

Հանդիպմանը Ֆրանսուա Ռոշբլուանը կիսվել է առաջնագծից ստացած իր տպավորություններով և վստահեցրել, որ իրենք այսուհետ ևս ամեն ինչ անելու են Արցախի անկախության դե-յուրե ամրագրման համար:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով, բանակի հրամանատարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրադրությանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930