Լավագույն ըմպելիքներից մեկը՝ խոլեստերինի մակարդակի իջեցման, քաշի նվազեցման և քնի լավացման համար

Fithacker.ru կայքը գրում է, որ սխալ սնունդը, անկանոն քունը և ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակը բացասական ազդեցություն են ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։ Սխալ ապրելակերպը խոլեստերինի բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն է։ Սննդակարգում պարզ փոփոխությունները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը։ Դա կարող եք անել՝ սննդակարգում ավելացնելով նեխուր և գրեյպֆրուտ։

Նեխուրի և գրեյպֆրուտի օգուտները

  • ջերմիջեցնող են
  • նպաստում են հանգիստ քնին
  • կարգավորում են խոլեստերինի մակարդակը
  • կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը
  • օրգանիզմում նվազեցնում են շաքարի և օսլայի քանակը, ինչը շատ օգտակար է քաշի նվազեցման համար։

Այս երկու մթերքը համադրելով՝ կարող եք օգտակար ըմպելիք պատրաստել։

Բաղադրամասեր

Կարդացեք նաև

  • 1 գրեյպֆրուտ
  • Քառորդ կիտրոն
  • իմբիրի փոքր արմատ
  • 2 ճյուղ նեխուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք։

Ուշադրություն։ Գրեյպֆրուտն ու դրա հյութը մի օգտագործեք, եթե որևէ դեղամիջոց եք օգտագործում, քանի որ դա կարող է ազդել դեղի նյութափոխանակության վրա։

Նեխուր

Այս բանջարեղենը պարունակում է նյութ, որը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը։ Այն նաև միզամուղ ազդեցություն է ունենում և կարող է օգնել տոքսիններն արյունից դուրս բերելուն։ Այն կարող է օգնել բորբոքումների, քաշը նվազեցնել ցանկանալու դեպքում։

Գրեյպֆրուտ

Այս միրգը կարող է օգնել դիաբետի բուժմանը, կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Այն կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930