Բաժիններ՝

Ֆրանսիական իշխանությունները փակում են Կալեում ներգաղթյալների տխրահռչակ ճամբարը

Ֆրանսիական Կալեում ավելի քան 1200 ոստիկան և իրավապաշտպան մարմինների աշխատակիցներ են մասնակցում անօրինական ներգաղթյալների փամբարի փակմանը, որը հայտնի է որպես «Ջունգլի»։

Ճամբարում ապրում է մինչև 7 հազար մարդ, որոնցից շատերը սպասում են Մեծ Բրիտանիայում հայտնվելու շանսին, հայտնում է BBC-ն։

Ապամոնտաժումից մի քանի օր առաջ ֆրանսիական իշխանությունները թռուցիկներով զգուշացրել էին ճամբարի բնակիչներին գրանցվել հատուկ ստեղծված կետերում, որտեղից նրանց կտեղափոխեն Ֆրանսիայի այլ քաղաքներում տեղակայված փախստականների ընդունման կենտրոններ։

Փախստականների մի մասն արձագանքել է կոչին, սակայն իշխանությունները մտավախություն ունեն, որ շատերը կոչը կանտեսեն, քանի որ ճամբարում գտնվողների հիմնական նպատակը Մեծ Բրիտանիա տեղափոխվելն է։

Անցած հանգստյան օրերին ճամբարի տարածքում լուրջ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և դրա բնակիչների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31