![](/banners/BeFunky-design.jpg)
Ալիևի օգնականն ու Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/c878e81baa857fb38684fe824a5a0837.jpg)
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը մեկնել է Թուրքիա, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այցի շրջանակներում կայացել է Հասանովի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հասարակական-քաղաքական կապերի։
Նշվում է, որ ուշադրություն է դարձվել թուրքական և ադրբեջանական համայնքների համատեղ ու կազմակերպված գործունեության նոր ռազմավարության մշակմանը։
Քննարկվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցը։