Բաժիններ՝

«Անձը չպետք իր «մեղքերի» համար պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին». փոխնախարար

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և հրապարակային սակարկությունների  մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծերի հիմնական նպատակն է՝ մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր հիմնական կացարանից ու չդարձնել անտուն. «Այսինքն՝ ինչ պարտավորություն էլ ինքը խախտի, առնվազն ինքը պետք է հնարավորություն ունենա չմնալ փողոցներում, և անձը չպետք իր «մեղքերի» համար պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին։ Սա ենք մենք առաջարկում»։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձն իր միակ բնակարանը, ի ապահովումն իր պարտավորությունների՝ գրավ է դրել, այսինքն՝ անձը կամավոր է  պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս