Ռոնալդուն, Բեյլը, Գրիզմանը և Բուֆոնը «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում են, Մեսսին դեռ չկա
Ինտրիգը պահպանվում է: Երկուշաբթի France Football-ը սկսել է «Ոսկե գնդակ»-2016-ի համար պայքարող 30 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակի փուլային հրապարակումը:
Այս պահին ցուցակն ունի հետևյալ տեսքը.
- Սերխիո Ագուերո – «Մանչեսթեր Սիլի», Արգենտինա
- Պիեր-Էմերիկ Օբամեյանգ – «Բորուսիա» Դ, Գաբոն
- Գարեթ Բեյլ – «Ռեալ», Ուելս
- Ջանլուիջի Բուֆոն – «Յուվենթուս», Իտալիա
- Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ», Պորտուգալիա
- Կևին դե Բրույնե – «Մանչեսթեր Սիթի», Բելիգա
- Պաուլո Դիբալա – «Յուվենթուս», Արգենտինա
- Դիեգո Գոդին – «Ատլետիկո», Ուրուգվայ
- Անտունա Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիա
- Գոնսալո Իգուաին – «Յուվենթուս», Արգենտինա
France Football-ը 1-2 ժամը մեկ անգամ հրապարակում է 5 հավակնորդների անուններ:
Այս տարի France Football-ը դադարեցրել է համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ: Մրցանակը նորից կտրվի ֆրանսիական պարբերականի կողմից՝ լրագրողների քվեարկության արդյունքում: Այս ձևաչափն օգտագործվել է 1956-2009թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը