
Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, որոշ ավտոճանապարհներին անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև: Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: