
«Մոուրինիո, դու այլևս «Յուրահատուկ» չես. առավոտյան քեզ կհեռացնեն»

«Չելսիի» երկրպագուները Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ (4:0) տարբեր վանկարկումներ են արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հասցեին, ով ավելի վաղ գլխավորել է լոնդոնյան ակումբը:
Խաղի ընթացքում «Չելսիի» երկրպագուների մի մասը վանկարկել է. «Դու այլևս «Յուրահատուկ» չես. առավոտյան քեզ կհեռացնեն»:
Ընդ որում, լոնդոնցիների երկրպագուների մեկ այլ խումբ ուղղակի երգում էր. «Ժոզե Մոուրինիո, Ժոզե Մոուրինիո»:
«Չելսիի» հետ աշխատելու ժամանակ պորտուգալացին ԱՊԼ-ում նվաճել է 3 չեմպիոնական տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը