Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են իմփիչմենթ հայտարարել Օլանդին. Le Parisien
Ֆրանսիացի Ազգային ասամբլեայի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն գործադիր իշխանության ներկայացուցիչներին է հանձնել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձևի նախագիծը։
Փաստաթղթի ստորագրումը նախաձեռնել է պատգամավոր Պիեռ Լելուշը, հայտնում է Le Parisien-ը։
Բանաձևն արդեն ստորագրել է 79 պատգամավոր՝ անհրաժեշտ 58-ի դիմաց։ Ընդ որում՝ 199 հանրապետական պատգամավորներից նախաձեռնությանն աջակցում է 152-ը։
Պատգամավորները հղում են կատարում իրենց նախաձեռնությունում երկրի Սահմանադրության 68-րդ հոդվածին, որի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը կարող է հրաժարական ներկայացնել միայն դավաճանության կամ պետական գաղտնիքի հրապարակման պարագայում։
Պատգամավորները կարծում են, որ վերջերս հրատարակված «Նախագահը չպետք է դա ասեր» գրքում Օլանդը պետական գաղտնիք է հայտնել։
Մասնավորապես, նախագահը պատմում է նպատակաուղղված սպանությունների և Սիրիայի վրա 2013թ. չիրականացված հարձակումների պլանների մասին։
Բանաձևի հետագա ճակատագիրը կվճռի խորհրդարանի հատուկ բյուրոն։
Գործընթացի գործարկման դեպքում ասամբելայի երկու պալատները կձևավորեն դատարան, որը և կլուծի երկրի ղեկավարի լիազորությունների հարցը։



