Բաժիններ՝

Ավելի քան 2 մլն մարդ խնդրում է ընտրիչներին քվեարկել Քլինթոնի օգտին

ԱՄՆ-ում ավելի քան 2 մլն մարդ ստորագրել է էլեկտրոնային բանաձև Change.org կայքում՝ կոչ անելով ընտրիչներին իրենց ձայները տալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դոկտեմբերի 19-ին կայանալիք քվեարկության ժամանակ։

Դիմումի մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Քլինթոնի օգտին քվեարկել է ավելի մեծ թվով ամերիկացիներ, իսկ միակ պատճառը, որի պատճառով Դոնալդ Թրամփը հաղթել է, եղել է ընտրիչների քվեարկությունը։

Բանաձևի հեղինակները նշում են, որ Սպիտակ տունը այլ թեկնածուի հանձնելը դեռ հնարավոր է։

«Պարոն Թրամփը հարմար չէ նախագահի պաշտոնի համար։ Նրա իմպուլսիվությունը, ծաղրը, սուտը, սեքսուալ բռնությունը, ինչպես նաև փորձի բացակայությունը նրան վտանգավոր են դարձնում Հանրապետության համար»,- պնդում են բանաձևի հեղինակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս