Բաժիններ՝

Գագիկ Խաչատրյանին կրկին մահափո՞րձ է սպառնում. 1in.am

1in.am. 2009 թվականի մայիսին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին՝ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, ներկայումս Եվրոպայում է, և չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններն այլևս վավեր չեն։

Ապացույցների ի հայտ գալուց հետո Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը հրաժարվեց պաշտոնից, իսկ նրա որդին մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Երիցյանը 150 հազար դոլար էր տվել մահափորձն իրականացնելու համար։ Սակայն մահափորձից առաջ հայտնաբերվել և կալանավորվել էին հանցագործությունը կատարողներն ու դրա մասնակիցները՝ թվով 8 անձ, որոնց թվում նաև հանցավոր խմբի պարագլուխ «Մուսկուլ Գագոն»՝ Գագիկ Մաթևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930