ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս:

Ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հետևյալ պայմաններով.

  • Անվանական տարեկան տոկոսադրույք.
  • Սկսած 5% -ից՝ ՀՀ դրամով վարկի դեպքում;
  • Սկսած 5%-ից՝ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսների համար);
  • Վարկի գումարը մինչև 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը;
  • Վարկի առավելագույն գումարը՝ 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկերի հիմնական առավելություններն են.

  • ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%;
  • վարկը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում;
  • վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր և սոցիալական քարտ;
  • դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման հնարավորություն:

Վարկային վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել ոչ միայն  Բանկի 65 մասնաճյուղերում, այլ նաև TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում և գործում են շուրջօրյա:

Կարդացեք նաև

Արտոնյալ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիան կգործի մինչև 30.12.2016թ.:

Ավելի մանրամասն տեղեկություններ  ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս