Թուրքիան պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ից հետո առևտրային պայմանագիր կնքել
Թուրքիան պատրաստ է լայնամասշտաբ առևտրային պայմանագիր կնքել Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ թագավորությունը կլքի Եվրամիությունը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք որոշել են իրականացնել լայնամասշտաբ առևտրային համաձայնագիր երկու երկրների միջև, հենց Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն»,- հայտարարել է Զեյբեքչին։
Թուրք նախարարը համաձայնագրի մանրամասները չի հրապարակել։



