Բաժիններ՝

Օբամայի նոր տան լուսանկարները

2017 թվականի հունվարին Սպիտակ տնից տեղափոխվելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կբնակվի Վաշինգտոնի հյուսիս-արեւմուտքի Քալորամայի շրջանի մենատանը, որն ունի ինը ննջարան, պատշգամբ եւ սեփական այգի: Առանձնատան ինտերիերը ձեւավորված է առավելապես մոխրագույն եւ սպիտակ գույներով: Տան լուսանկարները հրապարակել է The Sun բրիտանական տաբլոիդը:

Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 762 քառակուսի մետր:

Տունը պատկանում է Ջո Լոքհարթին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամուլի քարտուղարին: Դրա արժեքն անշարժ գույքի վաճառողները գնահատում են մոտավորապես հինգ միլիոն դոլար:

Zillow անշարժ գույքի բազայի վերլուծաբանների գնահատումներով՝ առանձնատան վարձակալումն ընտանիքի վրա կնստի ամսական 22 հազար դոլար:

o9

o8

o7

o6

o5

o4

o3

o1

867533

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս