Բաժիններ՝

Facebook-ը մեղավոր չէ, որ Թրամփը նախագահ դարձավ. Ցուկերբերգ

Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը պատասխանել է քննադատների այն կշտամբանքներին, թե սոցիալական ցանցում կեղծ նորությունների հոսքն է իբր դարձել այն գործոններից մեկը, որն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ապահովեց Դոնալդ Թրամփի հաղթանակը, տեղեկացնում է BBC-ն:

«Այն միտքը, թե Facebook-ում կեղծ նորություններն ինչ-որ կերպ ազդել են ընտրությունների արդյունքի վրա, բավականին անհեթեթ է»,- ասել է Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայում կայացած խորհրդաժողովում: ԱՄՆ-ի լիբերալ շրջաններում տարածում է ստանում այն մտայնությունը, թե հենց սոցցանցերն են հնարավորություն ընձեռել Դոնալդ Թրամփին իր գաղափարները հասցնելու ընտրողների լայն շրջանին: Առանց սոցիալական ցանցերի նա նման հնարավորությունից զրկված կլիներ, ասում են քննադատները:

Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մտացածին նորությունները շատ ավելի արագորեն եւ լայնորեն էին տարածվում սոցցանցերում, քան դրանց հաջորդող մերկացումները: Facebook-ի բաժանորդների թվում կան 156 միլիոն ամերիկացիներ, եւ եթե հավատանք վերջերս կատարված հետազոտության արդյունքներին, ապա նրանց երկու երրորդը բոլոր նորություններն իմանում են հենց այս կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930