«Թող Ադրբեջանը չմտահոգվի». ԱԷԿ ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանը չպետք է Հայկական ԱԷԿ-ի վիճակով ավելի շատ մտահոգվի, քան ինքը՝ Հայաստանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Ատոմակայանի վիճակի համար առաջին պատասխանատուները Հայաստանի կառավարությունն է և ես՝ որպես դրա ղեկավար։ Թող ինչ-որ մեկը ցույց տա ինձ մեկ այլ կայան, որտեղ արդիականացման հետ կապված 20 խոշոր միջոցառում է իրականացվել 153 օրում», – ասել է Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ իրեն հայտնել են, որ նման ծավալի աշխատանքների համար շուրջ 6 տարի կպահանջվեր։

Մարտիրոսյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայկական ԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները բարձր գնահատական կստանան ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչների կանոնավոր այցելությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ օՕգոստոսի 12-ին Ադրբեջանի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի վտանգ կա:

Ալիևի խոսքով՝ Բաքուն պատրաստ է Հայաստանին տրամադրել«էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»՝ նման սցենարից խուսափելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930