Բաժիններ՝

Հռոմի պապը հրաժարվել է գնահատել Թրամփի նախագահ ընտրվելը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է «քանդել պատերը եւ կառուցել կամուրջներ», որոնք թույլ տան նվազեցնել անհավասարությունը եւ ընդլայնել ազատությունն ու մարդու իրավունքները:

«Մենք պետք է քանդենք բաժանարար պատերը, փորձենք  բարեկեցություն ապահովել եւ այնպես անել, որ այն ավելի մեծ  տարածում գտնի: Բայց այդ արդյունքին հասնելու համար մենք պետք է քանդենք այդ պատերը եւ կառուցենք կամուրջներ, որոնք թույլ կտան նվազեցնել անհավասարությունը եւ ուժեղացնել ազատությունն ու հիմնական իրավունքները: Ավելի շատ իրավունքներ եւ ավելի շատ ազատություններ»,- ասել է քահանայապետը La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում:

Իր գլխավոր անհանգստությունը նա համարել է փախստականների եւ միգրանտների հիմնախնդիրը, քանի որ հարուստ մարդիկ հանդես են գալիս նրանց դեմ: «Բայց կան նաեւ աղքատներ հարուստ երկրներից, որոնք վախենում են ընդունել աղքատ երկրներից ժամանող իրենց նմաններին: Դա արատավոր շրջան է, եւ այն պետք է ճեղքել»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը:

Իսկ պատասխանելով ԱՄՆ-ի նոր նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի վերաբերյալ հարցին՝ Հռոմի պապն ասել է, որ գնահատականներ չի տալիս մարդկանց ու քաղաքական գործիչներին, իրեն հետաքրքրում Է նրանց մոտեցումն աղքատների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս