Բաժիններ՝

Պորտլենդում Թրամփի դեմ բողոքները անկարգություններ են որակվել

Երկրորդ գիշերն անընդմեջ ԱՄՆ ողջ տարածքում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը։

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում նոյեմբերի 11-ի գիշերը ոստիկանությունները ցույցերը որակել են որպես զանգվածային անկարգություններ, որին մասնակցել է մոտ 4 հազար մարդ։

«Ցուցարարները զինվել են քարերով։ Ոստիկանությունը տեղեկացնում է մարդկանց, որ դա անօրինական հավաք է»,- ասվում է Պորտլենդի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Իրավապահները սկսել են ձերբակալությունները այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են անկարգությունների դիմել։

Միննեսոտա նահանգում մոտ 1000 ցուցարար մոտ 1 ժամ փակել է ավտոմայրուղին։ Տեղի WCCO հեռուստաընկերության տվյալով՝ ակցիային մասնակցել է 17 կազմակերպություն։
Բողոքի ցույցեր են անցկացվել Բալթիմորում, Դենվերում, Լոս Անջելեսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930