Արտահանումը կրճատվում է, ՌԴ-ի հետ խնդիր ունենք. ի՞նչ ենք անելու. Նարեկ Կարապետյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստանի արտահանումն անկում է ապրել, փոխարենը՝ աճել է ներմուծումը:

«Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով ավելի վատն է, քան անցած տարի: Հայաստանն առևտրով 2 միլիարդ 700 միլիոն դոլար ավելի շատ գումար է ուղարկում դուրս, քան գալիս է: Էդքան ավել ծախսում ենք, քան ստանում ենք: Ամբողջ այս հաշվետվությունները ցույց են տալիս մեր տնտեսության որակական տեսքը:

Այն տնտեսության, որը 3 մարտահրավեր ունի. մենք 6 ամսվա ընթացքում, արտաքին ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում առերեսվելու ենք հիմնական գործընկերներից մեկի հետ հարաբերությունների վատթարացման, պատերազմի պրոցեսները մոտենում են ավարտին և միլիարդավոր դոլարներ, որ գալիս է Հայաստան, և բանկային համակարգի հավելյալ շահույթը, որն ապահովում է պարտատոմսերի շուկա, մենք նվազում ենք ունենալու, նաև՝ արտահանման, առևտրային հաշվեկշռի վտանգ ունենք: Այս բոլոր խնդիրները մի բանի մասին են. կամ դինամիկ արդյունաբերականացման ինչ-որ ծրագիր արագացնենք, քանի որ արտահանումը կրճատվում է, որովհետև հիմնական երկիրը, որտեղ արտահանում ենք, խնդիր ունի, այդ երկրի հետ մենք խնդիր ունենք:

Ինչքան էլ Եվրոպայի հետ աշխատանք տանենք, դա երկարաժամկետ է լինելու, միակ փոխարինումը կարճաժամկետ ներքին սպառման մեջ հայկական արտադրանքի աճն է: Աստված չանի, եթե հարաբերություններն այնքան վատացան, որ հիմնական մեզ գումար ուղարկող երկիր արտահանումն էլ վատանա, մենք առերեսվելու ենք շատ մեծ խնդիրների հետ, որն ամիսների հարց է, այդ իսկ պատճառով պետական բյուջեի կազմավորման համար շատ ցանկալի է, որ ծրագիր մշակվի տեղական արտադրանքի և տեղական արտադրանքի սպառման քաղաքականության, որն արագ փոխարինիչ կլինի մեր կորուստ ունեցող արտահանմանը։

Կարդացեք նաև

Եթե հայկական արտադրանքը Հայաստանում չի վաճառվում ավելի լավ պայմաններով, մենք ունենալու ենք խնդիր, որ Ռուսաստանը չի առնելու հայկական ապրանք, գազի գինը վտանգ է ունենալու վերանայման, իսկ Հայաստանի առևտրային դեֆիցիտը վատանալու է, դրա արդյունքն էլ մյուս բյուջեի մեջ արդեն տեսնելու ենք»,- մանրամասնեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930