Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին․ Բայրամով

Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվել են կարևոր քայլեր:

«Դրա վառ ապացույցն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները: Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն:

Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»,- ընդգծել է նա:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930