Բաժիններ՝

ԱՄՆ-ն թվով երրորդ ռազմական բրիգադը կուղարկի Եվրոպա. AFP

ԱՄՆ-ը կշարունակի ուժեղացնել իր զորքերը Եվրոպայում, ինչպես դա պլանավորվել էր՝ անկախ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունից, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը։ Այս մասին հայտնում է AFP-ն։

«Մենք իրագործում ենք պլաններ, քանի որ դրանք համաձայնեցվել են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ։ Մենք հաջորդ վարչակազմին կթողնենք իրենց քաղաքական որոշումներն արտահայտելը։ Մենք այսօր մեկ գերագույն գլխավոր հրամանատար ունենք»,- ասել է Կուկը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը պլանավորում է փետրվարին սկսել Եվրոպայում հավելյալ ռազմական բրիգադի տեղակայումը, որպեսզի դրանց քանակությունը հասցնի 3-ի։ Տվյալ պլանը այն ջանքերի մաս է կազմում, որպեսզի բարձրացնի Արևելյան Եվրոպայի պաշտպանությունը Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։

Նոր բրիգադը զորավարժություններ կանցկացնի Լեհաստանում, ինչից հետո նրա ստորաբաժանումների մի մասը կտեղակայվի Բուլղարիայում, Ռումինիայում ու Բալթյան երկրներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930