
«Հրաշալի աշխատանք էր, տղաներ». Օզբիլիսը՝ Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հայաստան- Մոնտենեգրո խաղը, որում մեր թիմը կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:
«Հրաշալի աշխատանք էր տղաներ: Գեղեցիկ հաղթանակ՝ վերջին րոպեին». Ինստագրամի իր էջում գրել է Օզբիլիսը և տեղադրել լուսանկար:
Օզբիլիսը նոյեմբերի 11-ի հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով: