Բաժիններ՝

Ռոնալդուն Goal-ի վարկածով ճանաչվեց 2016թ. լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Goal ինտերնետ պարբերականի վարկածով ճանաչվեց 2016թ. լավագույն ֆուտբոլիստ: 31-ամյա պորտուգալացին 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում առաջ անցավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից, ով գրավեց 4-րդ տեղը: 2008թ. մրցանակի ստեղծման պահից առաջին անգամ արգենտինացին դուրս մնաց լավագույն եռյակից: Ռոնալդուն «Goal 50» մրցանակը ստացավ 4-րդ անգամ կարիերայում:

2-րդ տեղը գրավեց Մեսսիի ակումբակից Լուիս Սուարեսը, իսկ 3-րդը դարձավ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: 5-րդ տեղը գրավեց «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930