Բաժիններ՝

«Մխիթարյանի հզոր հաղորդագրությունը Մոուրինիոյին». մամուլը Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման մասին

Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ քամբեքը Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում անտարբեր չի թողել միջազգային մամուլին: Հայաստանի հավաքականի վերադարձի և ֆուտբոլային հետաքրքրությունը վերադարձնելու մասին գրել են միջազգային պարբերականները՝ նշելով, որ Հայաստանի այս հավաքականը մի քանի շաբաթում կարողացավ ամբողջովին կերպարանափոխվել:

Հայաստանի ազգային հավաքականի խաղից զատ, պարբերականներին և երկրպագուներին հետաքրքրում էր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը: Երկրպագուները սոցիալական կայքերում քննարկում էին Հենրիխի խաղը  և զարմանք էին արտահայտում, թե ինչու Մոուրինիոն չի խաղացնում Մխիթարյանին հիմնական կազմում:

Հետաքրքիր է, որ միջազգային մի շարք հայտնի  պարբերականներ, ինչպիսիք են Metro-ն, Daily Mail-ը, Mirror-ը, և այլն, իրենց տեքստերում նշում էին, որ Մխիթարյանի լավ խաղը հավաքականի կազմում հզոր հաղորդագրություն էր՝ ուղղված Ժոզե Մոուրինիոյին:

Միջազգային պարբերականները ցիտում էին խաղի ավարտից հետո Մխիթարյանի ասած այն միտքը, որ 90 րոպե խաղալը ֆիզիկապես մի փոքր բարդ էր, բայց եթե կա ցանկություն, ամեն ինչ էլ հաղթահարելի է:

Կարդացեք նաև

Daily Mail-ը, օրինակ, նշելով, որ Հայաստանը կարողացավ հրաշալի խաղով վաստակել միավորներ՝ հարցնում է Մոուրինիոյին, թե արդյո՞ք նա տեսնում է՝ ինչ է կատարվում: Պարբերականներից շատերն էլ նշում են, որ միայն Մոուրինիոն կարող է նման ֆուտբոլիստի համար վճարել արժանի 27 միլիոն և չօգտագործել նրան:

Ավելի վաղ, Manchester Evening News-ն անդրադարձել էր Մխիթարյանին ասուլիսին, որտեղ հավաքականի ավագը նշում է, որ լավատես է և պատրաստ է համառ աշխատել մանչեսթերյան ակումբի կազմում տեղ գտնելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս