![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում ձերբակալել են Քրդստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչների
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/867687.jpg)
Թուրքիայում Թրդստանի բանվորական կուսակցության (PKK) 18 անդամ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Սիիրթի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից PKK-ականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների ժամանակ ձերբակալված 18 անձիք մեղադրվում են Սիիրթի նահանգի Էրուհ գավառի գավառապետ Մուրթազա Դայանչի նկատմամբ մահափոձ նախապատրաստելու մեջ:
Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: