Բաժիններ՝

2020 թվականին ՀՀ պետական պարտքի մարմանը կուղղվի 921 մլն դոլար

Պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից, այնուհետև 90-ականներին պարենային նվազագույն կարիքներն ապահովելու համար արտաքին աղբյուրներից սկսեցին միջոցներ վերցնել: Այս մասին այսօր Ծաղկաձորում պետական պարտքի վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

«Այսօր ՀՀ պետական պարտքը` ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 607 մլն դոլար»,- ասաց նա:

Ա. Մարգարյանը նշեց, որ հաջորդ տարվանից բյուջեն չի կարող պլանավորվել 3%-ից ավելի դեֆիցիտով, չնայած շեմը 7% է. «Մեր պարտքը մարումներով սփռված է մինչև 2050 թվականը: Մեր հարևաններից ոչ մեկը նման սփռում չունի, չնայած ֆիզիկական ծավալներով գրեթե հավասար են, և համեմատությունը տեղին չէ»,- ասաց նա:

Արշալույս Մարգարյանի խոսքով` կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը 4.5% է, որը արտաքին վարկերի և փոխառությունների գծով տոկոսադրույքի շատ ցածր լինելու շնորհիվ է, իսկ ամենաբարձր տոկոսադրույքը պետական գանձապետական պարտատոմսերի գծով է` 14%:

Կարդացեք նաև

Ա. Մարգարյանի կանխատեսմամբ` այս տարվա վերջի դրությամբ պետք է որ գերազանցենք պարտքի 54.6%-ը ՀՆԱ-ի համեմատ, սակայն այդ թիվը զգայուն է նաև փոխարժեքի տատանումների պատճառով:

Նշելով, որ, եթե Հայաստանը նոր պարտք չվերցնի, ապա 2020-ին մարմանը կուղղվի 921 մլն դոլար, որից 164 մլն-ը` տոկոսավճարն է, Ա.Մարգարյանը հավաստիացրեց` «Մեր բոլոր գործընկերներն ընդունում են, որ հրաշալի մարման գրաֆիկ ունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս