Սահակ Մինասյանը վերընտրվեց
Tsayg.am. Կայացել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրությունը: Խորհրդի 24 անդամից բացակայել են 6-ը: Նրանցից 5-ը չեն ներկայացել հարգելի պատճառներով, մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել: 18 կողմ ձայնով վերընտրվել է Սահակ Մինասյանը: Կուսակցության կանոնադրության համաձայն 2 տարին մեկ անգամ են տեղի ունենում մարզային խորհրդի նախագահի ընտրությունները: Սահակ Մինասյանն արդեն երրորդ անգամ է ընտրվում: Տեղակալները շարունակելու են մնալ Ժորա Միքայելյանը և Սեյրան Պետրոսյանը: Ի՞նչ կազմով ՀՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, ովքե՞ր կլինեն կուսակցության ցուցակում: Սահակ Մինասյանն անուններ չի հնչեցրել, միայն նշել է, որ հանրության կողմից ճանաչված, ընդունված և երևելի անձինք կլինեն ցուցակում: Նա հավելել է, որ նախնական քննարկումներ եղել են, սակայն հիմնական փուլը դեռ առջևում է, խնդրին կանդրադառնան հերթական համագումարից հետո: Սահակ Մինասյանն իրեն այս պահին Ազգային ժողովում չի տեսնում: Նա լրագրողներին ներկայացրել է իր առաջիկա անելիքները: