Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի. Լևոն Տեր-Պետրոսյան
Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» հայտարարությանը:
«Հայտարարությունը, թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։
Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ և դատավորներ ունենք»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նոր Դահմանադդրության նախագծում կատարված փոփոխություններին:

