Նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
«Այս թեման հոգեհարազատ է նաև ինձ համար, քանի որ դեռևս խորհրդարարանում եղած ժամանակ մի շարք համաժողովների եմ մասնակցել տարբեր երկրներում, խոսել, ներկայացրել եմ այս խնդիրները, կարծում եմ՝ մի փոքր չափով վաստակել եմ իրավունք ոչ միայն՝ որպես արդարադատության նախարար խոսելու, այլև՝ այդ իրավունքների պահպանման ջատագով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
«Գազպրոմը» 2016թ. «Թուրքական հոսք» գազատարում կկատարի 23.5 մլրդ ռուբլու չափով ներդրումներ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով կոնցեռնի եվրապարտատոմսերի նոր թողարկման մասին հուշագրին։
«Այս պահի դրությամբ, երբ կանոնակարգման դաշտը լիարժեք չէ, և՛ պացիենտները, և՛ բժիշկները տուժում են այս ոչ կանոնակարգված դաշտից»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հիվանդանոցներում որքանո՞վ են պահպանվում պացիենտների և բժիշկների իրավունքները՝ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց, որ հաջորդ տարի հանձնաժողովին կհատկացվի 791մլն դրամ, որից գնումների համար` 69 մլն դրամ:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր ճանապարհի 1-ին կմ-ում 1981 թ. ծնված Վահագն Մկրտչյանի վարած «Մերսեդես» ավտոմեքենան «ԳԱԶ-33081» ավտոմեքենաի բախվելու և Վ. Մկրտչյանին մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխելու մասին:
«Ո՞նց բացատրել, որ բացում ես ճանապարհը, միլիարդները դնում ես, հետո փակում ես»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որ 6 տեղում կամուրջների կառուցման համար ճանապարհը փակվել է, անգամ 2 մահացություններ եղան:
«Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- հայտարարեց Այվազյանը:
Եգիպտոսի նավթի նախարար Թարիկ ալ-Մուլլան չափազանց անսովոր այց է կատարել Իրան, որը համարվում է Եգիպտոսի վաղեմի հակառակորդը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատում է մինչև 500 կմ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ձեռքբերման ուղղությամբ, գրում է «Նեզավիսմայա գազետա»-ն։
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դառան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Բացի ներդրումային միջավայրի բարելավումից, Ս.Կարայանի խոսքով, պետք է ներդրվի ներդրողների պաշտպանության ինստիտուտ, որի մասին օրենքը շուտով կներկայացվի ԱԺ, ներդրողների համար առավել առևտրային բարենպաստ ռեժիմների ստեղծում և հեշտ մուտք այլ շուկաներ, ԵՏՄ անդամակցության ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործում:
Գլոբալ ճգնաժամի բացասական հետևանքները, որը շարունակվում է արդեն 8 տարի, կարելի է հաղթահարել միայն բարեփոխումների ճանապարհով։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվել Հայաստանի Հանրապետության մարզերում, որի արդյունքում հայտնաբերվել է։
Իրաքի քրդական աշխարհազորայինները (Փեշմեգա) սկսել են հարձակումը ռազմավարական կարևոր բնակավայր Բաշիկայի վրա, որը գտնվում է Մոսուլից 20 կմ հեռավորության վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Նախարարն արդեն արձագանքել է այն իրադրությանը, ոը ձևավորվել է այդ հարցազրույցից հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարար Լևոն Ալթունյանի այն հայտարարությանը, թե ինքը մեկ-երկու ծննդկանի մահվան հարցով չի զբաղվում:
Ադրբեջանում ներքին ու արտաքին քաղաքականությունը սերտորեն միահյուսված է։ Դրանցում փոփոխությունները զուգահեռ են տեղի ունենում։ Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ահա արդեն 25 տարի այդ հակամարտությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն է։ Դա միակ խնդիրն է, որի շուրջ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը։
Այժմ «Նաիրիտի» ղեկավարումը հանձնում են մի մարդու, որը սերտ առնչություն է ունեցել կոռուպցիոն պատմության հետ: Այն էլ այն ժամանակաշրջանում, երբ «EU-ASIA buisness finance centre» միջազգային հոլդինգը դիմել է ՀՀ կառավարությանը` գործարանի ղեկավարումը ստանձնելու և ներդրումներ իրականացնելու համար:
Նոյեմբերի 6-ին, ժամը 20-ին, 1995 թ. ծնված Վիոլետտա Ղ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան Վարդանանց փողոցի և Վարդանանց փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Միքայել Թ.-ին և նույն թվականին ծնված Զարուհի Դ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 470.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆալախ Բաքիրը ՌԴ փոխարտգործնախարար և ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը խնդրել է ցուցաբերել ռազմական ու մարդասիրական օգնություն։
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական էջում աշխատելուց: Այս մասին հայտնել է The Hill թերթը:
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է korespondent.net-ը՝ վկայակոչելով առաջին պաշտոնական տվյալները։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բյուջեի վրա ազդեցություն են ունեցել նախորդ ժամանակաշրջանում սակագնային, կառուցվածքային փոփոխությունների առկայությունը, կատարողականի փաստացի ցուցանիշները:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) օգտագործել է պետական միջոցները ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Brexit-ն իրականացնել իր լիարժեք ծավալով, չնայած Լոնդոնի դատարանի դատարանը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը պետք է համաձայնեցվի երկրի խորհրդարանի հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 7–ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ապստամբների կոալիցիան, որը գործում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտարարել է Ռաքքայի ուղղությամբ հարձակողական գործողություն սկսելու մասին:
Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կատարվածից հետո հյուպատոսարանի շուրջ անվտանգության միջոցները խստացվել եմ: Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակումն իրականացրածներին չեն հայտնաբերել: