Բաժիններ՝

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես կգա հին շենքերի պահպանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ նոյեմբերի 7-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն երևույթը, որ վերջին շրջանում բազմաթիվ հին շենքեր են քանդվում, անդրադարձավ հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշներին: «Այսօր քննարկել ենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,­- նշեց նախարարը:

Ըստ նրա` նոր նախաձեռնությամբ հարյուր տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն: «Սեփականատերն իրավունք չի ունենա քանդել կամ հիմնովին փոխել դրանք: Նա պարտավոր կլինի պահպանել այդ շինությունները»,-­ հավելեց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով, սակայն, թե երբ այն իրականություն կդառնա, Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս